Շնորհավոր Նոր տարի...Բարի գալուստ 2016 թվական
Շնորհավո'ր Նոր տարի: Operativ.am-ը շնորհավորում է բոլորին Նոր տարվա կապակցությամբ' մաղթելով անսահման սեր և երջանկություն 2016 թվականին: Թող յուրաքանչյուր հայի սրտում անմար մնա սիրո անշեջ կրակը, թող յուրաքանչյուր հայ ընտանիք ապրի երջանիկ ու բարեկեցիկ կյանքով, թող Հայաստան աշխարհի մանուկների աչքերը միշտ ժպտան երջանկությունից, թող սահմանը հսկող զինվորն ունենա խաղաղ գիշեր և բարի լուսաբաց:
Հարգելի՛ ընթերցողներ, Operativ.am-ը խոստանում է հավատարիմ մնալ իր անվանն ու սկզբունքներին' 2016 թվականին շարունակելով օպերատիվ կերպով ներկայացնել քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական, սպորտային և միջազգային նորությունները:
Շնորհավոր Նոր տարի...Բարի գալուստ 2016 թվական:
Operativ.am