Ի՞նչ անակնկալ է մատուցելու Միհրան Ծառուկյանը «Ֆուլ Հաուս»-ի վաղվա՝ վերջին սերիայում (լուսանկար)
Վաղը՝ դեկտեմբերի 31-ին, կներկայացվի սիրված «Ֆուլ Հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանի վերջին սերիան։ Միհրան Ծառուկյանը երկրպագուների համար անակնկալ ունի։ Սերիայի ընթացքում տեղի կունենա նրա երգի պրեմիերան։
«Դեկտեմբերի 31-ին դիտեք «Ֆուլ Հաուս»-ի 3-րդ եթերաշրջանի ամանորյա վերջին սերիան, որտեղ կլինի իմ նոր՝ «Հիմա կիմանա» երգի պրեմիերան»,- գրել է երգիչն ու հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը։