Քիմ Քարդաշյանը ծննդաբերությունից հետո առաջին անգամ ցուցադրել է կազմվածքը (լուսանկար)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մոտ մեկ ամիս առաջ երկրորդ անգամ մայրացավ: Նա որդուն անվանեց Սենթ Ուեսթ: Քիմը ծննդաբերությունից հետո «բնականորեն» չի նիհարել, և ակտիվ մարզումներ է իրականանցնում: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Չնայած բժիշկների նախազգուշացումներին, որ կրծքով կերակրելու ընթացքում ֆիզիկապես ծանրաբեռնվելը վնասակար է առողջությանը, Քիմը ռիսկի է դիմում, որպեսզի րոպե առաջ վերականգնի իր բարեկազմ մարմինը և ունենա իդեալական կազմվածք: Քիմն արդեն ցուցադրում է առաջին արդյունքները:
Ծննդաբերությունից երեք շաբաթ հետո՝ սուրբծննդյան՝ Քրիս Ջենների տանը կազմակերպված երեկույթին Քիմը լուսանկարվել է՝ ցուցադրելով հետծննդյան կազմվածքը: Նա չի կարողացել զսպել իրեն և երկրպագուների հետ կիսվել է Instagram-ի իր միկրոբլոգում:
Քանյե Ուեսթի կինը տոնական երեկույթի համար թափանցիկ բլուզ, թավշե կիսաշրջազգեստ և արհեստական մորթի էր ընտրել: