Կատարե՛ք դժվար քայլեր, և Դուք կապշեք այն բանից, թե ինչքան հրաշալի մարդ եք. Տիմատի
Ռուս ռեփեր Տիմատին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դուք պետք է հաղթահարեք բարդ գործերը: Դրանք այն գործերն են, որոնցից մյուսները խուսափում են: Գործեր, որոնք վախեցնում են Ձեզ: Գործեր, որոնց պատճառով ակամայից մտածում ես՝ կհերիքե՞ն արդյոք ուժերդ, որպեսզի դրանք շարունակես: Դա այն է, ինչը որոշում է, թե ով եք դուք: Այն, ինչը տարբերակում է միջին կյանքը շատ հաջողակ մարդու կյանքից:
Դաժան ու բարդ գործերից խուսափելն ամենահեշտ բանն է: Իսկ այն պատրվակները, թե ինչու այդ գործերը չեն համապատասխանում Ձեզ, միշտ էլ գտնվում են:
Ինչպե՞ս են սովորական մարդիկ զարմանալի հաջողությունների հասնում: Մի պարզ ձևով. նրանք գնում են դեպի այն բարդ գործերը, որոնցից ավելի խելացի, հարուստ և որակյալ մարդիկ խուսափում են՝ չունենալով տղամարդկություն և խենթություն կատարելու դրանք:
Կատարե՛ք դժվար քայլեր, և Դուք կապշեք այն բանից, թե ինչքան զարմանահրաշ մարդ եք»: