Կանանց մոտ գիրությունը և ալկոհոլի չարաշահումը եռապատկում է լյարդի մահացու հիվանդությունը
Մեծ Բրիտանիայի հետազոտողները պարզել են լյարդի մահացության թվի ավելացման պատճառը: Բժիշկները նշել են, որ Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում լյարդի հիվանդությունները կանանց մոտ ավել քաշի և ալկոհոլի օգտագործումից է: Հետազոտությունն անցկացվել է շուրջ 1oo.ooo բրիտանացի կանանց շրջանում և հաստատվել հիվանդության ռիսկի աճը նշված պատճառների արդյունքում:
Նրանք, ովքեր գեր են, սակայն չեն օգտագործում ալկոհոլ, նրանց մոտ հիվանդության հետևանքով մահացության հավանականությունը կրկնապատիկ է, իսկ նրանք, ովքեր և՛ գեր են, և՛ ալկոհոլ են օգտագործում` եռապատիկ:
Բժիշկները խորհուրդ են տվել կանանց քչացնել ալկոհոլի օգտագործումը և հնարավորինս պակասեցնել արագ սննդի և քաղրցրավենիքի օգտագործումը: Ինչպես ասվում է, լյարդի հիվանդությունից մահացությունը առավել շատ է կանանց մոտ և նրանք ավելի խոցելի են, քան տղամարդիկ:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում մահացության ցուցանիշով լյարդի հիվանդությունը 5-րդ սյունակում է: