Այս տարի ես ունեցա իմ ընտանիքը, և լույս աշխարհ եկավ իմ բալիկը. Սոնա Շահգելդյան (լուսանկար)
Երգչուհի Սոնա Շահգելդյանը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել և գրել.
«Շուտով Նոր տարի է, ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ գալիք տոների կապակցությամբ և մաղթել անսահման սեր և հաջողություններ: 2015 թ-ը ինձ համար շատ մեծ հաջողությունների տարի էր ոչ միայն նրանով, որ ունեցա նոր երգեր, համերգներ, տեսահոլովակներ։ Այս տարի ես ունեցա նաև իմ ընտանիքը և լույս աշխարհ եկավ իմ բալիկը, ինչի համար շատ երջանիկ ենք և հպարտ։ Ուզում եմ, որ բոլորիդ կյանքում լինի այդ Աստծու կողմից շնորհված հրաշքը: Բոլորիդ շատ սիրում եմ»: