Երազանքներն իրականանում են, երբ անսահման հավատում ես դրանց. Միկա
Մանկական «Եվրատեսիլ»-ում այս տարի Հայաստանը պատվով ներկայացրած և 2-րդ տեղը զբաղեցրած Միքայել Վարոսյանը՝ Միկան, Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2015 թվականի իր ամենամեծ և գլխավոր ձեռբերումը համարում է «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցելը, որին Միկան երկար էր սպասել:
Միկա, 2015 թվականը, Ձեզ համար կարելի է ասել հիանալի տարի էր, քանի որ, ինչպես նշեցիք, կատարվեց մի բան, որին երկար էիք սպասել, իսկ ի՞նչ եք ակնկալում 2016 թվականից:
2016 թվականից ակնկալում եմ նույնքան հաջողակ տարի, ինչպիսին 2015-ն էր, ինչպես նաև ակնկալում եմ խաղաղ ու սիրով տարի:
Ո՞րն է եղել ամենատպավորիչ նվերը, որը ստացել եք Ձմեռ պապիկից:
Ամենատպավորված նվերը, որ ստացել եմ դաշնամուրն էր: Երբ 6 տարեկան էի, Ձմեռ պապին ինձ մեծ ու իսկական դաշնամուր նվիրեց: Ես երաժշտական գործիք էի խնդրել նրանից, արդյունքում, դաշնամուր ստացա:
Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, ընկերներին և հայությանը:
Ցանկանում եմ, որ բոլորի ընտանիքներում պայծառ լույս լինի, ջերմություն, սեր, երջանկություն և ուրախություն: Մաղթում եմ, որ դա տևի երկար տարիներ: Եվ իհարկե, թող բոլորը շարունակեն երազել, որովհետև երազանքներն իրականանալու հատկություն ունեն, երբ անսահման հավատում ես դրանց:
Operativ.am-ը շնրհավորում է Միկային և մաղթում մեծ բեմեր: