Դեպարդյեն ֆրանսիական ֆիլմում կխաղա Ստալինի դերը
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Իոսիֆ Ստալինի դերը կխաղա Ֆաննի Արդանի «Le divan de Staline» («Ստալինի բազմոցը») ֆիլմում։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Մոսֆիլմ»-ի մամլո քարտուղարությանը։
Ֆիլմը ֆրանսիացի գրող Ժան-Դանիելյա Բալտասսայի 2013 թ-ի վեպի էկրանավորումն է։ Նակարահանումներն իրականացնելու է ֆրանս-պորտուգալական «Leopardo Filmes» ընկերությունը։
Նշվում է, որ «Մոսֆիլմ»-ը կտրամադրի հանդերձանքներ ֆիլմի նկարահանումների համար։