Մադոննան ցուցադրել է իր սիրելի բեմական հագուստները (լուսանկարներ)
Macy’s հանրախանութի աջակցությամբ փոփ-թագուհի Մադոննան կազմակերպել է իր սիրելի բեմական հագուստների ցուցահանդես: Մեկ օր տևողությամբ այս ցուցադրությունը գրավել է ոչ միայն հազարավոր երկրպագուների ուշադրությունը, այլ նաև՝ հայտնիների, ովքեր առիթը բաց չեն թողել ևս մեկ անգամ զմայլվելու փոփ-թագուհու բեմական հագուստներով: Մադոննան անձամբ է ընտրել իր 7 ամենասիրելի բեմական կերպարները: