Գեղեցկությունը զոհեր է պահանջում. Քիմ Քարդաշյանը կտրուկ նիհարում է
Քիմ Քարդաշյանը մոտ երեք շաբաթ առաջ երկրորդ անգամ մայր դարձավ։ Ծնվեց նրա տղան՝ Սեյնթը։ Մինչ պապարացիները փորձում են լուսանկարել Քիմին և նրա որդուն, Քիմը փորձում է որքան հնարավոր է արագ վերադառնալ իր նախկին տեսքին։
35-ամյա աստղը դաժան դիետա է պահում։ Նա օգտագործում է օրական հազար կալորիայից ոչ ավել։ Ավելին, չնայած բժիշկների արգելքին, մարզվում է մարզասրահում։
Նա արդեն նիհարել է մոտ 10 կիլոգրամ և դրանով չի բավարարվում։ Ասում են նաև, որ նա արդեն հասցրել է պլաստիկ վիրահատություն անել փորի հատվածում։