«Միսս Անգլիա» է դարձել «բարձրահասակ և տգեղ» Ջեյդը
Անգլիայի Արևելյան Սասսեքս նահանգի գեղեցկուհի Ջեյդ Փովերը դարձել է «Միսս Անգլիա»: Նա հեռացել էր դպրոցից տգեղ և բարձրահասակ պիտակը ստանալու համար: Գեղեցկուհին ասել է, որ դպրոցում աղջիկները և տղաները շատ էին ամաչեցնում իրեն և արդյունքում չդիմանալով ճնշումներին՝ հեռանում է դպրոցից: Ջեյդն ասում է, որ չուներ ընկերներ, և աղջիկներն անընդհատ ձեռք էին առնում նրա բարձրահասակ լինելը, որը և պատճառ հանդիսացավ առանց որակավորում ստանալու լքել դպրոցը:
«Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում», -ժպտալով ասում է գեղեցկուհին: