Էրդողանը քրդական կուսակցության առաջնորդի հայտարարությունը «մաքուր սադրանք» է համարում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգերի ժողովրդավարություն» քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի հայտարարությունը «մաքուր սադրանք» է համարում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Կոնֆերանսի ընթացքում Դեմիրթաշը հայտնել էր, որ հաջորդ հազարամյակում Քուրդիստանը կարող է անկախ պետություն դառնալ: Բացի այդ, Դեմիրթաշը հանդես էր եկել քրդական խնդրի քաղաքական որոշման հռչակագրի կողմից, որում խոսվում է նաև քրդերով բնակեցված տարածքների ինքնակառավարման մասին:
«Առաջնորդի խոսքերն անհեթեթություն են, սադրանք և դավաճանություն»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ազգն ու օրենքը «կուսակցությանը դաս կտան»: