Իրինա Բեզրուկովան կկատարի մահացած որդու ցանկությունը
2015 թվականը դերասանուհի Իրինա Բեզրուկովայի համար հեշտ չէր: Դերասանուհին կորցրեց իր միակ որդուն, իսկ ամուսինը՝ նրան դավաճանեց: Դերասան Սերգեյ Բեզրուկովը թողեց ընտանիքը և գնաց ռեժիսոր Աննա Մատիսոնի մոտ:
Չնայած դժվարություններին, Իրինան իրեն չկորցրեց և գործի անցավ: 50-ամյա դերասանուհին դարձավ հեռուստահաղորդավարուհի: Այժմ նա խաղում է թատրոնում և նկարահանվում ֆիլմերում ու տեսահոլովակներում: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ եկող տարի կատարելու է մահացած որդու ցանկությունը: 25 տարեկանում մահացած որդին երազում էր, որ մայրը երջանիկ լինի:
«Ձգտում եմ ամեն օրս ներդաշնակ անցկացնել, ուրախությամբ և սիրով ողողված, ինչպես ցանկանում էր իմ որդի Անդրեյը: Կարծում եմ, որ երջանիկ լինելը մարդու գիտակցված որոշումն է»,- նշել է Իրինա Բեզրուկովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Բեզրուկովի և Աննա Մատիսոնի միջև սիրավեպ կա: