Ի՞նչ նվեր է Դևիդ Բեքհեմն ինքն իրեն մատուցել Ամանորի առթիվ (լուսանկար)
Նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը որոշել է, որ իր համար լավագույն նվեր կարող է ընտրել հենց ինքը: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Բեքհեմը պատվիրել է «Jaguar F-TYPE Project 7» ավտոմեքենա, որը պետք է իր տեղը գտնի ֆուտբոլիստի ավտոմեքենաների մեծ հավաքածուում: Ավտոմեքենան գնահատվում է մոտ 140 000 ֆունտ: Մեքենայում միայն երկու անձի տեղ կա՝ իր և Վիկտորյա Բեքհեմի համար: Բեքհեմի ընտանիքն իր ողջ կազմով չի կաողանա վայելել շքեղ մեքենան:
Այս մեքենան ո՛չ ընտանեկան է, ո՛չ էլ նախատեսված է քաղաքից դուրս երկար ճամփորդությունների կամ գնումների գնալու համար:
Ինչպես հաղորդվում է, ֆուտբոլիստը մեքենան կօգտագործի միայն շաբաթվա հանգստյան օրերին: Ավտոմեքենայի շարժիչը շատ ուժեղ է: Ընդամենը 3.8 վայրկյանում այն կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժամ արագություն:
Բացի բազում ավտոմեքենաներից, որոնցից յուրաքանչյուրն էլ յուրահատուկ են Բեքհեմի համար, նա ունի նաև մոտոցիկլետների մեծ հավաքածու: