Սամվել Ալեքսանյանն իր մայրիկի անունով նոր բժշկական կենտրոն բացեց (լուսանկարներ) Tert.am
Այսօր Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական համայնքում բացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է:
Բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, գործարար Ռուբեն Հայրապետյանը, բժիշկներ, պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Արա Բաբլոյանն ու Սամվել Ալեքսանյանը: Վերջինս «Մալաթիա» հիվանդանոցի սեփականատերն է ու, ինչպես պարզ դարձավ, իր նոր բժշկական կենտրոնը կոչել է մոր՝ տիկին Աստղիկի, անունով:
Tert.am-ի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը պատմեց, որ նոր կենտրոնով չի սահմանափակվելու, առաջիկայում մեծացնելու է հիվանդանոցը՝ նոր հարկերի հաշվին: Իսկ այն, ինչ արված է, պատգամավորին բավարար է:
«Դիտողություններ չունեմ, ինչ կա՝ արել են: Պակաս բան չկա»,- վստահեցրեց Սամվել Ալեքսանյանը: Պատգամավորն ասաց, որ նախատեսում է նաև ուղղաթիռ բերել, որ հիվանդներին տեղափոխեն բ/կ: «Հիմա հիվանդանոցի հետևի կողմում «ստայանկա» պետք է սարքենք, որ ուղղաթիռն իջնի: «Ավարիաներից», ռայոններից շտապ դեպքեր, որ լինեն, մարդկանց կտեղափոխենք»,- նշեց Ալեքսանյանը ու պատմեց, որ նախկինում բ/կ տեղում ավիրված շինություն էր:
Մանրամասները՝ այստեղ: