Ստամբուլում ուկրաինական բեռնատար է պայթել
Ստամբուլի Հայդարփաշա նավահանգստի կայանատեղիում պայթել է բեռնատարներից մեկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Haberturk հեռուստաալիքին:
Ականատեսների խոսքով՝ մեքենան եղել է ուկրաինական պետհամարանիշներով: Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեքենան հրդեհվել է:
Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը հանդիսացել է վառելիքը: Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է: Վերջինս ստացել էր թեթև վնասվածքներ: