Քայլի Ջեններ. տարվա լավագույն լուսանկարներն ու նոր դաջվածքը (16+)
Instagram-ի տասնութամյա թագուհի Քայլ Ջեններն ամփոփել է ավարտին մոտեցող տարին՝ հրապարակելով 2015 թվականի լավագույն լուսանկարները: Դրա հետ մեկտեղ ֆոտոմոդելը կիսվել է նաև նոր դաջվածքի լուսանկարով: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Նոր դաջվածքով Քայլին զարմացրել է իր երկրպագուներից շատերին:
Զարմանալի չէ, որ ամենահայտնիների շարքում տեղ են գտել առավել բաց լուսանկարները: Լավագույնների ցանկում են նաև Քայլիի քույր Քենդալլ Ջենների հետ արված ֆոտոշարքի լուսանկարները, դպրոցն ավարտելու կապակցությամբ արված սելֆիներն ու իր ընկեր ռեփեր Tyga-ի հետ համատեղ նկարները: Ինչպես արդեն հայտնել ենք, Քայլին հերքել է իր՝ Tyga-ի հետ նշանադրության մասին ասեկոսեները:
Քայլիի՝ վերջերս արված դաջվածքը