Ի՞նչ են Ամանորի առթիվ իրար նվիրել Քիմ Քարդաշյանն ու Քանյեն
Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հանդեպ տածած իր սերը ցույց է տալիս ոչ թե խոսքերով, այլ գործերով, ավելի ճիշտ՝ նվերներով: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն: Այսպես, Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ Քիմը Քանյեից 150 նվեր է ստացել, որոն ընտրել է անձամբ ռեփերը:
Քիմի ավագ քույր Քորթնի Քարդշյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բոլոր 150 նվերները հավաքված էլեգանտ սև թղթի մեջ:
Քիմը պարտքի տակ չի մնացել և ամուսնուն նվիրել է երեքակնանի «Can-Am Spyder» մոտոցիկլ, որն արժե 15 000 ԱՄՆ դոլար:
Քարդաշյան-Ջեններ ընտանիքում թանկարժեք նվերներ միայն Քիմն ու Քանյեն չեն ստացել: Քիմի կրտսեր քույր Քայլի Ջենները ռեփեր Tyga-ից ադամանդե մատանի է նվեր ստացել: