«Մասիսից բացի, ուր էլ որ թաղվեմ, գերեզմանում էլ դեռ պիտի դաղվեմ». Հովհաննես Շիրազ
Այսօր' ապրիլի 27-ին, հայ նշանավոր գրող Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Հովհաննես Շիրազը ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում' Գյումրի: Նրա առաջին գործը՝ «Գարնան սկիզբ» անվանմամբ հրատարակվեց 1935 թվականին: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև, ըստ Ատրպետի' այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն: Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով: Հովհաննես Շիրազն ուսանել է Երևանի պետական համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում:
1958 թ. Շիրազը հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորը հրատարակվում են 1965թ. և 1974թ.: Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները: Շիրազի ստեղծագործությունների մեծ մասը պոեզիա է: Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների՝ «Անի», «Իմ մայրիկը», «Թող իմ սերը գաղտնի մնա», «Սիամանթո և Խաջեզարե», «Իմ սուրբ Հայրենիք», «Հայերի ճակատագիրը», «Անդրանիկին», և այլն: Նա գրեց «Հայկական Դանթեականը», որը Հայկական ցեղասպանության մասին է, թեմա, որը արգելված էր Սովետական միությունում: Այդ գլուխգործոցի առաջին տարբերակը գրվել է 1941թ.:
Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Սովետական միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում: Պոեմը 1990թ. լույս տեսավ Երևանում: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանց տղան՝ Արա Շիրազը, քանդակագործ է: Շիրազն իր երկրորդ կնոջից՝ Հասմիկից յոթ երեխա ունեցավ: Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր: Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվել Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը: