Թուրքիան Իսրայելի հետ հարաբերութունները լավացնելու համար պայմանններ է թելադրել
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել Գազային գոտու բլոկադան և չի հատուցվել պաղեստինամետ թուրք ակտիվիստների վնասները: Այս մասին գրում է Reuters-ը
«Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները չեն բարելավի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի կատարել Թուրքիայի պահանջները: Մենք պնդում ենք դա»,-ասել է ներկայացուցիչը:
Երկու երկրների հարաբերություննրի բարելավումը Թուրքիային հնարավորություն կտա կրկին գազ ներկրել Իսրայելից: