Թուրքիայում դեռահասին ձերբակալել են Էրդողանին վիրավորելու համար
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղի նահանգի17-ամյա բնակչին պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին ֆեյսբուքում վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Askanews-ին։
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են դեռահասին տանը։ Դատարանի կողմից նրան ձերբակալելու որոշումից հետո երիտասարդը տեղափոխվել է տեղական բանտ։
Տվյալ պահին հետաքննություն է ընթանում։ Նշենք նաև, որ Թուրքիայում ավելի վաղ ձերբակալել էին քաղաքական թերթի երկու խմբագիրների։