Ռուսաստանում 60-ամյա տատիկը մերկապար է սովորում (տեսանյութ)
LifeStyleՁեռքի մի քանի սահուն շարժում, մի քանի զգույշ թեքում, իսկ հետո համարձակ պտույտ ձողի շուրջը։ Միանգամից չես ասի, որ Վոլգոգրադում ապրող այս պարուհին ծնվել է այն ժամանակ, երբ Ռուսաստանում նման պարեր չկային։ Վալենտինան արդեն 60 տարեկան է և հպարտությամբ հայտարարում է, որ կրկնակի տատիկ է։
Նա սպորտը միշտ է սիրել։ Երիտասարդ տարիներին զբաղվել է մարմնամարզությամբ, վոլեյբոլով, պիլատեսով։ Իսկ ահա պարահրապարակում պատահաբար է հայտնվել։ Երբ վերադառնում էր ուժային պարապմունքից, նա տեսնում է երիտասարդ պարուհիներին, և նրա մոտ պարուհի դառնալու ցանկություն է առաջանում։
Կես տարում Վալենտինան այնպիսի կազմվածք է ստանում, որ այժմ պատրաստում է նոր տեսահոլովակ մերկապարի համառուսական փառատոնին մասնակցելու համար։ Նրա պատրաստած համարը կոչվում է «Մի՜ վախեցիր, մի՜ տխրիր»։