Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը և Արսեն Գրիգորյանն օդապարիկում՝ շամպայն խմելիս (տեսանյութ և լուսանկարներ)
Երգչուհի Սոֆի Մխեյանը և հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում լուսանկարներ և տեսանյութ են հրապարակել:
Նազենի Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Ամանորը լի է հրաշքներով, հաճախ ամենահուսահատ ու անել վիճակում բացվում է նոր դուռ, հույսի շող, որը դառնում է մե՜ծ լույս ու պարուրում քեզ երջանկությամբ։ Միայն հավատալ է պետք։ Ամանորյա հրաշք էր օդապարիկով հասնել Երկնքին՝ իր վեհաշուք մեծությամբ տեսնել Լյառը Մասիս, լողալ մայրամուտի գույների մեջ, արծվի թռիչքից տեսնել Գառնո տաճարն իր ամբողջ հմայքով, օդապարիկում 840մ բարձրության վրա շնորհավորել Ամանորն ու Սբ. Ծնունդը, ևս մեկ անգամ փառավորել Տիրոջը իր ծնունդի ու մեզ տված Հրաշք Հայաստան աշխարհի համար։ Թող Նոր Տարում իրականան բոլոր երազանքները..... »:
Վայելք՜՜՜ Մենք այսօր օդերում էինք.......#SofiMkheyan #NazeniHovhannisyan #ArsenGrigoryan
Опубликовано Sofi Mkheyan 27 декабря 2015 г.