Էրդողանը ցանկանում է վերականգնել ՌԴ-ի հետ նախկին հարաբերությունները
Թուրքիայի ղեկավարությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունների վերսկսման գործում: Այս մասին գրում է REGNUM-ը ՝հղում տալով նախագահ Էրդողանի հայտարարությանը:
Էրդողանը Ռուսաստանի հետ վերջին ժամանակների հարաբերությունները ծայրահեղ բացասական է գնահատել:
«Դիվանագիտական բանակցությունների միջոցով հարկավոր է վերականգնել նախկին հարաբերությունները: Այժմ դրանք վերջնականապես կործանված չեն»,-ասել է Էրդողանը: