Երևան, 18.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում... «Տիգրանը գնում է տուն». Արամ Մելիքյանը հիվանդ... Հայտնի է Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբո... 26-շաբաթյա ծրագիր՝ Հայաստանում գործունեությու... Վաղը ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցն... Ուկրաինայի նախագահականից հերքել են միջուկային... Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջա... Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստան... ԵՄ դեսպանը անդրադարձել է ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծ... «Էլ չեմ նկարելու»․ Սիրուշոն ռիլ նկարելիս ընկե... Տարածաշրջանը պիտի պատրաստ լինի. Հաքան Ֆիդան Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական... Լոռիում կինն ամուսնու դին հայտնաբերել է տնամե... Չսպասել ուռուցքի որևէ ախտանիշի ի հայտ գալուն․... ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վ... Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավո... Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացվել է Արց... Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկ... «Տիգրանաշենի դպրոցի տնօրենը թույլ չտվեց մտնել... Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղ... Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդ... Դադարեցվել են դատավոր Գևորգ Բալյանի լիազորութ... Լավրովը ժամանել է Ստամբուլ 5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծ... Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայ... ՄԻՊ-ի նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության... Մինչև սեպտեմբերի 30-ը 84 անհատ վարորդի կողմից... ԱԳ նախարարը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ ... Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա ... Փաշինյանը ՔՊ գրասենյակում է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախա... Կրակոցներ՝ Արարատի մարզում Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մ... Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն Բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վե... Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կոր... Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ...

2015-ի ամենաուշագրավ և կարևոր իրադարձությունները. Operativ.am-ի ամփոփումը (լուսանկարներ)

Հայաստանի համար 2015 թվականը պատմության մեջ կմտնի, որպես ամենաիրադարձային տարի, որը, թերևս պայմանավորված էր քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտների գործոններով: Տարվա 12 ամիսներն անցան լարված ու լի ինտրիգներով: Operativ.am-ն ամփոփելով տարին, առանձնացրել է 2015-ի ամենաքննարկվող, ինտրիգային և իրենց հետքը թողած իրադարձությունները: 

ՀՀ-ն դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ

2015 թվականի սկիզբն ազդարարվեց ՀՀ-ի՝ ԵՏՄ լիիրավ անդամ դառնալով: Դեռևս 2014-ի հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Դաշնության խորհուրդը։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեկտեմբերի 18-ին վավերացրել էր Ղազախստանի խորհրդարանը, իսկ դեկտեմբերի 19-ին՝ Բելառուսի խորհրդարանը: Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը դեկտեմբերի 23-ին ստորագրեց Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։ 

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունը

2015 թվականի հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն, որը ցնցեց ողջ Հայաստանը: Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը սպանել էր մի ողջ ընտանիքի: 

Սերյոժա Կարապետի Ավետիսյան (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյան (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
Արմեն Սերյոժայի Ավետիսյան (1981 թ․ ծնված, նրանց որդին),
Արաքս Անդրանիկի Ավետիսյան (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
Աիդա Սերյոժայի Ավետիսյան (1979 թ․ ծնված, դուստրը),
Հասմիկ Արմենի Ավետիսյան (2013 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամին՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանին, Պերմյակովը հասցրել էր դանակի հարվածներ: Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց ծանր վիճակում: Նրա կյանքի համար պայքարում էին Հայաստանի և Ռուսաստանի լավագույն բժիշկները, սակայն փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին փոքրիկը մահացավ: Հանցագործը հայտնաբերվել էր հայ-թուրքական սահմանի մոտ' Բայանդուր գյուղի հատվածում: Տեղի ունեցած ողբերգությանը հետևեց ամբողջ Գյումրիի բնակչության ոտքի կանգնելը: Վերջիններս հանդես եկան բողոքի ակցիաներով՝ պահանջելով Պերմյակովի գործը հանձնել ՀՀ-ին: Բողոքի ակցիաներ ընթացան նաև Երևանում՝ ՌԴ դեսպանատան մոտ: Հայաստանի տարբեր քաղաքներում, ԱՄՆ-ում և Եվրոպայի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենակիցներն ակցիաներ կազմակերպեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

2015-ի ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցեց 60 պաշտոնական պատվիրակություն՝ տարբեր երկրներից։ Հայաստան ժամանեցին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները: Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը կազմակերպեցին հիշատակի արարողություններ, որոնց մասշտաբներն աննկարագրելի էին: Ամբողջ հայությունը և՛ Հայաստանում, և նրա սահմաններից դուրս, միավորվեց: Միջազգային մամուլում հրապարակվեցին հոդվածներ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հայաստան էր ժամանել նաև հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը: 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ՝ Վատիկանում

2015-ի գլխավոր իրադարձություններից էր ապրիլի 12-ին՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագը: Պատարագի ընթացքում Հռոմի պապը Սրբերի շարքին դասեց Հայոց ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտորված 1.5 մլն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, ով սպանվել է զուտ իր ազգության ու կրոնի համար: Ֆրանցիսկոս պապի որոշմամբ նաև Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» խիստ պատվավոր կոչումը: 

«Եվրատեսիլ 2015»-«Don’t deny»

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց «Genealogy» խումբը՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգով, որը կոչ էր աշխարհին չժխտել Ցեղասպանությունը: Մրցույթը համախմբել էր 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 երգիչներ էին, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ: 

Հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի այցը՝ Հայաստան

Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան իրական իրարանցում առաջացրեց Հայաստանում: Հայաստանում անցկացրած մի քանի օրերի ընթացքում Քիմ Քարդաշյանը հասցրեց այցելել Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, որոնց մասին միայն լսել էր: Վերջինս հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի հետ, այցելեց Մայր Հայաստան զինվորական թանգարան, Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև այցելեց Գյումրի՝ իր հայրենի օջախ, լուսանկարվեց երկրպագուների հետ, ճաշակեց հայկական խոհանոցի համեղ ուտեստները: Շուրջ մեկ շաբաթ և ավել, միջազգային մամուլը սևեռված էր Հայաստանի վրա, տարբեր ամսագրերում, թերթերում և միջազգային լրատվականներում հնչում  էր Հայաստան անունը: 

Քանյե Ուեսթի համերգը՝ Կարապի լճի մոտ

Երևանի բնակչության մեծ մասն ընդամենը հաշված րոպեների ընթացքում հավաքվեց Կարապի լճի մոտ: Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ճանաչված ռեփեր Քանյե Ուեսթը, մոտ 50 րոպե երևանցիներին համախմբեց մեկ վայրում՝ պարգևելով անմոռանալի վայրկյաններ: Վերջինս անվճար համերգ ունեցավ: Սա թերևս, ևս չվրիպեց համաշխարհային մամուլի աչքից: Քանյե Ուեսթի անվճար և յուրահատուկ ավարտով՝ ցատկ լիճ, համերգը հայերը դեռ երկար կհիշեն: 

«System of a Down»-ի համերգը՝ Հանրապետության հրապարակում

Ապրիլի 23-ին՝ Հանրապետության հրապարակում ,աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում անվճար համերգ ունեցավ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

Electric Yerevan

2015-ի կարևոր իրադարձություններից աամենավառը թերևս «ElectricYerevan» Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներն էին Երևանում: Օրեր շարունակ փակ էր Երևանի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան: Չնայած այն հանգամանքին, որ հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցույցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, ձերբակալություններ, սակայն այդ ամենը խոչընդոտ չհանդիսացան ակցիայի մասնակիցների համար: 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջան

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես եկավ ելույթով: Ելույթում նախագահը խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի մասին և շնորհակալություն հայտնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և հիշատակեց նրա կողմից մատուցված պատմական պատարագը, Եվրոպայի խորհրդարանին՝ նրա ընդունած բանաձևը, Գերմանիայի Նախագահին նշելով, որ նրա հայտնի ելույթն այսուհետ լինելու է մեր ժողովրդի պատմության էջերում, Ավստրիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Չիլիի օրենսդիր մարմիններին, բազմաթիվ երկրների նահանգային և քաղաքային խորհուրդներին, ինչպես նաև տասնյակ ու հարյուրավոր հասարակական-քաղաքական կառույցներին, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, ինչպես նաև բազմաթիվ երկրների պատվիրակություններին` ապրիլի 24-ին Երևանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար: ՀՀ նախագահը խոսեց նաև ԼՂ-ի հարցի, ինչպես նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին: 

Սահմանադրական հանրաքվե

2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ՀՀ ԿԸՀ-ի տվյալներով` նոր սահմանադրությանն «Այո» ասացին մասնակիցների 63.35 %-ը կամ 825.662 քաղաքացի, «Ոչ» ասաց 32.35 %-ը կամ 421.593 քաղաքացի: 

Սահմանային լարվածություն. «հրադադարի ռեժիմ»-«զինված բախում»

2015 թվականի հենց սկզբից առկա էր սահմանային լարվածություն՝ թե՛ հայ-ադրբեջանական, թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Տարվա ընթացքում հակառակորդի սադրիչ գործողութուններն ուղեկցվեցին դիվերսիաներով, դիպուկահարների կրակոցներով, տարբեր զինատեսակների կիրառմամբ: Դեկտեմբեր ամսին հակառակորդն առաջին անգամ՝ զինադադարի հաստատումից հետո, կիրառեց տանկ: Հայկական կողմը, իհարկե, համարժեք պատասխաներով կարողանում էր սաստել հակառակորդի ակտիվությունը: Իրավիճակի լարվածությունն այն աստիճանի էր հասել, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարություններում առկա «հրադադարի ռեժիմ»-ի փոխարեն արդեն կարելի էր տեսնել «զինված բախումներ» արտահայտությունը: Դեկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ մամուլիի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ ասուլիսով, որի ժամանակ հայտարարեց. «Կարծում եմ՝ ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, և չի մնացել որևէ մի մասնագետ, մի փորձագետ, մի վերլուծաբան, որ այս իրավիճակը պատերազմով չի գնահատում: Սա պատերազմ է: Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»: 

Սարգսյան-Ալիև հանդիպում

Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնեց Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպում, որին հետևում էր ողջ հայ հասարակությունը: Նախագահները զրույց ունեցան նաև փակ դռների հետևում, որից անիջապես հետո Ադրբեջանի նախագահը լքեց հանդիպման վայրը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպման մասին մասնավորապես ասաց. «Այս գագաթաժողովի օրակարգը թելադրված էր Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների հետևանքով իրավիճակի սրմամբ։ Եվ, բնական է, եթե այսպիսի սուր վիճակ է տիրում, ապա մյուս հարցերը երկրորդ պլան են մղվում: Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, թե կարող է ուժի կիրառումը, իրավիճակի սրումը օգտագործել որպես բանակցային գործիք: Իրականում դա իրենց թուլությունն է։ Բաքուն իր անվստահությունը բանակցություններում ցանկանում է կոմպենսացնել այս կարգի քայլերով։
Ադրբեջանի ստրատեգները կարծում են, թե դա իրենց ինչ-որ ուժ է տալիս. Ի՞նչ է տվել մինչ հիմա այս քաղաքականությունը Ադրբեջանին: Որևէ դրական բան, որևէ առավելություն ոչ տվել է, ոչ տալիս է, ոչ էլ, իհարկե, կտա:Իրականում նաև այս հանդիպման ժամանակ կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման տարբեր տարրերի, տարբեր սկզբունքների շուրջ, որոնք իրենք ներկայացրել են: Եվ կարող ենք նորից վերահաստատել, որ ցավոք, կողմերի մոտեցումները մոտ չեն, կամ չեն համընկնում: Եթե վերցնենք այս տարվա հունվարից, համանախագահները հասցեական հայտարարություններ և կոչեր են արել, վերջինը՝ Բելգրադում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, որը բավականին կարևոր ձևաչափ է։ Ամեն տարի դեկտեմբերին այդ ձևաչափում եռանախագահները հանդես են գալիս հայտարարությամբ։ Այդ վերջին հայտարարության մեջ շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառման իմաստով։ Եվ պարզ է, թե ում էր դա ուղղված։ Ադրբեջանը, դրան ի պատասխան, փաստորեն, ապտակ հասցրեց եռանախագահներին ու գնաց տարբեր զինատեսակների օգտագործմամբ իրավիճակի առավել սրմանը։ Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին, քանի որ համանախագահներն ունեն միջազգային հանրության մանդատը և հանդես են գալիս նրանց անունի»:

 

Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում... «Տիգրանը գնում է տուն». Արամ Մելիքյանը հիվանդ... Հայտնի է Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբո... 26-շաբաթյա ծրագիր՝ Հայաստանում գործունեությու... Վաղը ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցն... Ուկրաինայի նախագահականից հերքել են միջուկային... Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջա... Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստան... ԵՄ դեսպանը անդրադարձել է ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծ... «Էլ չեմ նկարելու»․ Սիրուշոն ռիլ նկարելիս ընկե... Տարածաշրջանը պիտի պատրաստ լինի. Հաքան Ֆիդան Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական... Լոռիում կինն ամուսնու դին հայտնաբերել է տնամե... Չսպասել ուռուցքի որևէ ախտանիշի ի հայտ գալուն․... ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վ... Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավո... Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացվել է Արց... Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկ... «Տիգրանաշենի դպրոցի տնօրենը թույլ չտվեց մտնել... Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղ... Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդ... Դադարեցվել են դատավոր Գևորգ Բալյանի լիազորութ... Լավրովը ժամանել է Ստամբուլ 5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծ... Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայ... ՄԻՊ-ի նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության... Մինչև սեպտեմբերի 30-ը 84 անհատ վարորդի կողմից... ԱԳ նախարարը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ ... Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա ... Փաշինյանը ՔՊ գրասենյակում է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախա... Կրակոցներ՝ Արարատի մարզում Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մ... Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն Բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վե... Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կոր... Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan