Քայլի Ջենները հերքել է իր՝ Tyga-ի հետ նշանադրության մասին ասեկոսեները (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջենները հերքել է այն լուրերը, թե նշանադրվել է ռեփեր Tyga-ի հետ: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Մոդելի երկրպագուները համացանցում բուռն քննարկում էին նրա նշանադրվելու հարցը, քանի որ Քայլին Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որտեղ ֆոտոմոդելը ցուցադրել է աջ ձեռքի մատի ադամանդե մեծ մատանին:
Այնուամենայնիվ, Քիմ Քարդաշյանի քույրը հերքել է այդ ասեկոսեները:
«Ամեն տարի իմ մայրիկը սուրբծննդյան երեկույթ է կազմակերպում: Այս տարի երեկույթն իսկապես յուրահատուկ էր՝ իդեալական գիշեր բուռն տարվա ավարտի առթիվ՝ յուրօրինակ նվերով...Բայց, ո՛չ, ես չեմ նշանվել»,- գրել է Քայլին: