Գլյուկոզայի բաց զգեստն ապշեցրել է իր երկրպագուներին (լուսանկարներ)
29-ամյա երգչուհի Նատալյա Իոնովան, ով առավել հայտնի է Գլյուկոզա անվամբ, հաճախ է իր երկրպագուներին զարմացնում օրիգինալ զգեստներով:
Երգչուհին հիանալի կազմվածք ունի և ոչ մի վատ բան չի տեսնում շքեղ մարմինը ցուցադրելու մեջ: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Վերջերս երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում՝ հրաշալի սպիտակ զգեստով, որն ունի շքեղ երկար շլեյֆ: Զգեստի հեղինակը ռուս դիզայներ Ուլյանա Սերգեենկոն է:
«Երազանքի զգեստս...Այո՛, սա հենց դա է»,- գրել է երգչուհին:
Զգեստը լիովին մերկացրել է նրա ուսերը և մասնակիորեն կուրծքը: Երգչուհու տեսքը շատ է դուր եկել նրա երկրպագուներին: