«Սանտա-Բարբարա». հայտնի սերիալի դերասանները՝ 20 տարի անց (լուսանկարներ)
Շատերն են հիշում «Սանտա-Բարբարա» հայտնի սերիալը: Cosmo.ru-ն ներկայացնում է, թե ինչպիսին են սերիալի դերասաններն այժմ՝ 20 տարի անց:
Ռոբին Ռայթ
(Սերիալում՝ Կելլի Կեպվելլ)
Միակ դերասանուհին, ով շոուի ավարտից հետո կարողացավ հաջողված դերասանական կարիերա ունենալ: Նա հայտնի դարձավ անգամ ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Իր դերերից մեկի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ: 14 տարի ամուսնացած է եղել Շոն Պեննի հետ:
Մարսի Ուոկեր
(Սերիալում՝ Իդեն Կեպվելլ-Կաստիլյո)
Դուք չեք հավատա, սակայն 10 տարի առաջ դերասանուհին թոշակի է գնացել և Օկլահոմա նահանգի փոքր քաղաքներից մեկում դարձել է հոգևոր առաջնորդ:
Ադոլֆ Լարրուե Մարտինես III
(Սերիալում՝ Կրուզ Կաստիլյո)
Սերիալում նկարահանվելու տարիներին նա արդեն փորձառու դերասան էր: Իր կերտած դերի համար նա արժանացել է «Էմմի» մրցանակի: Վաթսունյոթամյա դերասանը մինչև օրս շարունակում է խաղալ տարբեր դերեր:
Լեյն Դևիս
(Սերիալում՝ Մեյսան Կեպվելլ)
1989 թվականին թողնելով սերիալը՝ դերասանը երաժշտական ալբոմ ձայնագրեց և սկսեց զբաղվել իր սիրած գործով՝ թատրոնում դերեր կերտելով: Այժմ նա խաղում է դերեր և բեմադրում Շեքսպիրի գործերը: