Իվան Ուրգանտը Տիմատիին և Սերգեյ Լազարևին ընտանեկան վարտիքներ է հագցրել (լուսանկարներ)
Ընտանեկան վարտիքներ, հողաթափեր և տնային խալաթ. Իվան Ուրգանտը նոր զվարճալի լուսանկար է հրապարակել իր ընկերների հետ, ովքեր ռուսական շոու բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներ են: Նրանք բոլորը տնային հագուստով են: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Երգիչ Սերգեյ Լազարևը, ռեփեր Տիմատին, կոմիկներ Դմիտրի Խրուստալյովը և Ալեքսանդր Գուդկովը, և իհարկե, Իվան Ուրգանտը երկրպագուներին են ներկայացել երկար, «վերև ձգված» ընտանեկան վարտիքներով և տնային հողաթափերով:
Հնարավոր է, որ աստղերը այս նույն կերպարով հանդես գան «Երեկոյան Ուրգանտ» շոուի մոտակա եթերին: Դատելով Իվան Ուրգանտի երկրպագուների մեկնաբանություններից՝ նրանց դուր է եկել զվարճալի լուսանկարը:
«Ահա նրանք՝ իսկական ռուս տղամարդիկ»,- գրել են երկրպագուները: