Էլթոն Ջոնը հաշմանդամի սայլակով է շրջում (լուսանկարներ)
Վերջին ժամանակներս շոու-բիզնեսի աստղերը ստիպում են իրենց երկրպագուներին անհանգստանալ իրենց առողջության համար: Միկկի Ռուրկն ու Նաոմի Քեմփբելն արդեն հասցրել են հաշմանդամի սայլակով երևալ երկրպագուների աչքին: Այս անգամ հերթը Էլթոն Ջոնինն է: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Օրերս երաժիշտը ամուսնու (վերջինս համասեռամոլ) և երկու երեխաների հետ այցելել է Դիսնեյլենդ: Պապարացիները հասցրել են լուսանկարել Էլթոն Ջոնին, ով հաշմանդամի սայլակով է եղել:
Լուսանկարիչները հայտնել են, որ երաժիշտը երբեմն վեր էր կենում սայլակից, որպեսզի դիտեր, թե ինչպես են իր երեխաները ուրախությամբ կարուսել նստում: Չնայած սահմանափակ գործողություններին՝ Էլթոնը փորձում էր ժպտալ և երջանիկ մարդու տպավորություն թողնել:
Դեռևս լրագրողներին հայտնի չէ, թե ինչն է ստիպել երգչին սայլակով շրջել: Ինքը՝ Էլթոն Ջոնը, չի մեկնաբանել իր առողջական վիճակը: