Շատ եմ ցանկանում տանը «տոնական հոտ» զգալ. Իրինա Բեզրուկովա (լուսանկարներ)
Ռուս դերասանուհի Իրինա Բեզրուկովան խոսել է ամանորյա ավանդույթների, տոնական զարդարանքի և երեկույթի մասին: Այս մասին գրում է Teleprogramma.pro-ն:
Նրա խոսքով՝ տարին հաջող կանցի, եթե այն դիմավորեն համապատասխան գույն ունեցող զգեստով:
Թեև Բեզրուկովան դեռ չի որոշել, թե ում հետ է դիմավորելու Նոր տարին, բայց տանը հաստատ տոնածառ կզարդարի:
«Շատ եմ ցանկանում տանը «տոնական հոտ» զգալ, ինչպես մանկությանս տարիներին էր: Հիշում եմ՝ մայրս տոնածառը ոչ միայն խաղալիքներով, այլև կոնֆետներով էր զարդարում»,-ասել է նա:
Իրինա Բեզրուկովան սովորություն ունի տարբեր երկրներից տոնածառի խաղալիք գնելու:
«Այնքան հաճելի, երբ տուփից խաղալիքները հանում եմ ու հիշում, թե որտեղ եմ եղել տվյալ տարին»,-ասել է դերասանուհին: