Էրդողանը քաղաքացուն փրկել է ինքնասպանությունից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քաղաքացու հետ է կանգնեցրել ինքնասպանության փորձից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» գործակալության պաշտոնական կայքին:
Նախագահական անձնակազմն անցնելիս է եղել Բոսֆորի նեղուցով: Ճանապարհին Էրդողանն ու անվտանգության աշխատակիցները տեսել են մի տղամարդու: Նախագահի ներկայացուցիչները նրան հաղորդել են, որ Էրդողանը ցանկանում է տեսնել և խոսել նրա հետ, և նրան ուղեկցել են դեպի նախագահական ավտոմեքենան:
Հաղորդվում է, որ Էրդողանը դուրս չի եկել մեքենայից, որպեսզի խոսի տղամարդու հետ: Դեռ ավելին, Էրդողանն անգամ չի ընդհատել իր հեռախոսազրույցը՝ ականջին թողնելով հեռախոսը: Սակայն թուրք նախագահը խոստացել է օգնել տղամարդուն: Էրդողանի ադմինիստրացիայի ներկայացուցչի խոսքով՝ տղամարդը շատ վհատված է եղել՝ ընտանեկան խնդիրների պատճառով: