Քրիստինա Օրբակայտեն մոռացել է տաբատ հագնել
Հաջողված կարիերա, երջանիկ ընտանիք, երեք երեխա. Քրիստինա Օրբակայտեն հպարտանալու առիթներ շատ ունի, և թվում է, թե ավելորդ ուշադրության կարիք չունի: Սակայն երգչուհու՝ օրերս հրապարակած լուսանկարը ցնցել է նրա երկրպագուներին: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Օրբակայտեն նոր լուսանկար է հրապարակել, որտեղ առանց տաբատի է: Լուսանկարում երգչուհին զարդարված տոնածառի մոտ է կանգնած: Նրա հագին միայն հաստ սվիտեր է և բարձրակրունկ սև կոշիկներ: Օրբակայտեն չի ամաչել և ցուցադրել է երկար ու գեցեցիկ ոտքերը:
Լուսանկարը բուռն քննարկումների առիթ է դարձել: «Օյ, Դուք մոռացել եք հագնել տաբատ»,- գրել է օգտատերերից մեկը: Շատերը նաև գրել են, թե երգչուհին, տարիքն առնելով, այս քայլով ինքնահաստատվում է, ինչպես նրա մայրիկը՝ Ալլա Պուգաչովան, ով վերջերս կտրուկ փոխել է իր ոճը: