Քիմ Քարդաշյանին 2.5 միլիոն դոլար են առաջարկել՝ որդու առաջին լուսանկարի դիմաց
Շատերը կնախանձեն Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին, քանի որ նրանք կարողանում են ցանկացած իրադարձություն օգտագործել իրենց օգտին և մեծ գումարներ վաստակել դրանցից: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, Քիմի որդու՝ Սենթ Ուեսթի առաջին լուսանկարը հրապարակելու իրավունքը ձեռք բերելու համար պայքարում են բազմաթիվ ԶԼՄ-ներ: Այս պահի դրությամբ արդեն նրանց առաջարկում են 2.5 միլիոն ԱՄՆ դոլար, և, հավանաբար, այդ գումարը կմեծանա:
Ընտանիքի ընկերներից մեկը հայտնել է, որ զույգը, այնուամենայնիվ, պատրաստվում է հրաժարվել խոստացված գումարից: