Սուրբծննդյան համբույր և Սանտա Բեքհեմ. Ինչպե՞ս է անցել Բեքհեմ ընտանիքի Սուրբ ծնունդը (լուսանկարներ)
Երեկ Կաթոլիկ աշխարհը , այդ թվում՝ հայտնի մարդիկ, նշում էին Սուրբ ծնունդը: Ավանդույթի համաձայն՝ բոլորն այդ օրը տոնածառ են դնում տանը, այն զարդարում լավագույն խաղալիքներով, իսկ Սանտա Կլաուսը նվերներ է բերում բոլորին:
Այս ավանդույթին հետևում է նաև նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և Վիկտորյայի ընտանիքը: Համացանցում են հայտնվել լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է հայտնի ընտանիքն անցկացրել Սուրբ ծնունդը: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Զույգը, ցույց տալով, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է, լուսանկար է հրապարակել, որտեղ նրանք համբուրվում են:
«Սուրբծննդյան համբույրներն այնքան հրաշալի են: Լուսանկարն արել են երեխաները: Շնորհավոր բոլորի Սուրբ ծնունդը»,- գրել է Դևիդը:
Բացի այդ, Վիկտորյան լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է Սանտա Կլաուսի վերածվել փորձող Բեքհեմը: Ֆուտբոլիստը Սանտայի գլխարկով է:
Բեքհեմ ընտանիքը նաև այցելել է տատիկ-պապիկի գերեզման: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը: