Եվգենի Պետրոսյանը գրանցվել է Instagram-ում
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը գրանցվել է Instagram-ում: Նրա պաշտոնական էջով կզբաղվեն ադմինները:
«Բարև ձեզ, բարեկամներ, համացանցում մի շարք կեղծ էջեր են բացվել իմ անունից: Իսկ ինստագրամի այս էջն իրական է: Հետևեք այս էջին և մենք կշփվենք»,-դերասանն ասել է իր տեսահաղորդագրությունում:
Նշենք, որ դերասանն ունի նաև պաշտոնական կայք, ֆեյսբուքյան և YouTube-յան էջ: Եվգենի Պետրոսյանի էջում կարելի է հետևել ինչպես նրա կարիերայի, այնպես էլ անձնական կյանքի նորություններին: