Տարվա ալբոմները, հիթերն ու կատարողներ (լուսանկարներ)
1. Ադելը դարձել է առաջին կատարողը. ու ալբոմը տարածվել է ավելի քան երեք միլիոն քանակով հենց վաճառքի դուրս գալուց անմիջապես հետո։Ալբոմը կոչվում է «25»։ Ալբոմի հրապարակմանը հախորդել է «Hello» սինգլը, և արդեն դրա հայտնիությունից կարող էինք ենթադրել, թե ինչ ապագա է սպասում ալբոմին։
2. Մարկ Ռոնսոնի թողարկած «Uptown Special» ալբոմը։ Ալբոմի «Uptown Funk» երգի համար նա հրավիրել է նաև Բրունո Մարսին։ Սինգլն անմիջապես հայտվել է բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականում, սթրիմինգում երգը լսել է մոտ 5 միլիոն մարդ։
3. Բյորքի նոր ալբոմը թվով 9-րդն է։ Այն ստացել է բազմաթիվ դրական գնահատականներ թե՛ լսողների, թե՛ քննադատների կողմից։ Ընդհանուր արդյունքը Metacritic կայքում կազմել է 100-ից 87 միավոր։
4. Coldplay-ը և նրանց «A Head Full of Dreams» ալբոմը թեժ արձագանքներ ստացավ հանրության կողմից։ Դրանից հետո հենց այս խմբին հրավիրեցին ելույթ ունենալու «Super Bowl» մրցաշարում, որը տեղի կունենա եկող տարվա փետրվարի կեսերին։
5. Էլլի Գոլդինգի երրորդ «Delirium» ալբոմը հաջող մեկնարկ էր երգչուհու համար։ Նա դրանով զբաղեցրել է Ատլանտյան օվիկանոսի երկու կողմերի հիթ-շքերթների երրորդ հորիզոնականները։
6. Ռեփեր Սայը, ով հայտնի դարձավ «Gangnam Style» հիթով, ներկայացրեց նոր ալբոմ, որի «Daddy» երգը խեց բոլոր ռեկորդները։ YouTube-ում դիտումների թիվը անցավ 3 միլիոնը։
7. Ջասթին Բիբերը ևս ուրախացրեց իր երկրպագուներին իր «Purpose» ալբոմով։
8. Մադոննայի «Rebel Heart» ալբոմը ևս ցնցեց աշխարհը նույնանուն համերգաշարի հետ միասին։ Ալբոմը գրեթե բոլոր հիթ-շքերթներում առաջատար էր, իսկ համերգների բոլոր տոմսերը վաճառված։