Քիմի խորթ հոր տղային շփոթել են սիրեկանի հետ
Քեյթլին Ջեները, նրա նախկին կինն ու 37-ամյա որդին, որոշել էին Լոս Անջելեսի ռոստորաններից մեկում միասին ճաշել: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Երբ Քեյթլինը մոտեցել է իր ավտոմեքենային, պապարացցիները սկսել են հետևել նրան, սակայն դա նրանց երկար ժամանակ չի հաջողվել. Քեյթլինի որդին իր մեքենայով փակել է ճանապարհը:
Այդ ժամանակ պապարացիները չիմանալով, որ նա Ջեների որդին է և ընդունելով նրան որպես սիրեկան, անվանել են այլասերված: Բարտը հետապնդել է նրանց, որպեսզի ստիպի հետ վերցնել իրենց խոսքերը:
Ո՛չ Քեյթլինը և ոչ էլ Բարտը միջադեպի հետ կապված մեկնաբանություն չեն թողել: