Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ քրոջ վերջին ցանկության իր ընտանեկան դժբախտության մասին (լուսանկարներ)
2015 թվականը ծանր տարի էր 29-ամյա Նատալյա Ֆրիսկեի համար, քանի որ նա կորցրեց իր քրոջը՝ Ժաննա Ֆրիսկեին և իր երեխային: Նատալյան անկեղծացել է և պատմել իր ընտանեկան դժբախտության և քրոջ վերջին ցանկության մասին: Նրա խոսքով՝ դեռ մեկ տարի առաջ նա չէր մտածում, որ իր կյանքը նման կերպ կդասավորվի: Նա մինչև հիմա չի հավատում, որ իր քույրն այլևս չկա:
«Մենք Ժաննայի հետ մտածում էինք, որ Նոր տարում ամեն ինչ լավ կլինի, նա կբուժվի և ամեն ինչ հիանալի կլինի: Անգամ չէի մտածում, որ դա մեր միասնական վերջին Նոր տարին է, քանի որ մենք բոլորս հավատում էինք, որ նա կհաղթահարի քաղցկեղը: Հունվարին մենք միասին Սոչիում էինք, նա իրեն վատ էր զգում, սակայն մեզ հետ հավասար ուրախանում էր»,-Sobesedhik.ru-ի հետ զրույցում անկեղծացել է Նատալյան:
Նրա խոսքով՝ Ժաննան երազել է մեկ բանի մասին. առողջանալ և դուստր ունենալ, քանի որ երկրորդ անգամ մայրանալու ցանկությունը նրա մոտ շատ մեծ էր: Երեխա ունենալու մասին երազում էր նաև ինքը՝ Նատալյան: Նոր տարվա գիշերը նա 2 երազանք էր պահել. որպեսզի Ժաննան բուժվի, որ որ ինքը հղիանա: Առաջին երազանքը կապված Ժաննայի բուժման հետ՝ չիրականացավ, իսկ երկրորդն ավարտվեց դժոխքով: «Ես հղիացա, սակայն, ցավոք, իմ երեխային հնարավոր չեղավ փրկել»,-խոստովանել է Նատալյան:
Նշենք, որ Նատալյան, նախկինում մշտապես հերքել է իր հղի լինելու և երեխային կորցնելու մասին լուրերը: Նատալյայի հայրը կարծում է, որ իր դուստրը վիժել է Ժաննայի մահվան պատճառով տարված ուժեղ սթրեսի արդյունքում: Ֆրիսկեների ընտանիքն արդեն մի քանի ամիս է, ինչ «պատերազմի» մեջ է Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու և Պլատոնի հոր՝ Դմիտրի Շեպելևի հետ: