Աշոտ Ղազարյանը՝ իր ձեռքբերումների, ամենատպավորիչ նվերի և սպասելիքների մասին
Շուտով մուտք կգործենք 2016 թվական: 2015 թվականը, որը ժամեր անց իր դիրքերը կզիջի, արգասաբեր է եղել դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանի համար, և ավելին, այն առատաձեռն է գտնվել հենց նրա ծննդյան օրը: Operativ.-am-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ 2015 թվականի ձեռքբերումների, Ամանորի ամենատպավորիչ նվերի և 2016 թվականից սպասելիքների մասին:
Ո՞րն է 2015 թվականի Ձեր մեծ ձեռքբերումը:
Այս տարի շատ ձեռբերումներ եմ ունեցել. նկարահանումներ, ծրագրեր, ներկայացումներ: Սակայն, 2015թ-ի իմ լավագույն ձեռքբերումն այն է, որ մայիսի15-ին՝ հենց իմ ծննդյան օրը, ծնվեց փոքրիկ Աշոտ Ղազարյանը:
Ո՞րն է եղել ամենահիշվող նվերը, որ ստացել եք Ձմեռ պապիկից:
Ամանորյա իմ նվերը կրկին թոռնիկիս հետ է կապված: Մի քանի տարի առաջ՝ հենց Ամանորի օրերին, ծնվեց իմ տղա թոռնիկը:
Ի՞նչ եք ակնկալում 2016 թվականից:
Ակնկալինքեր շատ ունեմ: Թե՛ ներկայացում ունեմ խաղալու, թե՛ ֆիլմում գլխավոր դերում հանդես գալու առաջարկ, ինչպես նաև կան արտասահմանում հյուրախաղեր ունենալու ծրագրեր:
Ի՞նչ կմաղթեք Ձեր ընկերներին, հարազատներին և հայությանը:
-Թող աշխարհում վերանան պատերազմները և Հայաստանին երբեք չմոտենան: Խաղաղություն եմ մաղթում աշխարհին: Թող մի օր սոված լինենք, մի օր մի բան պակաս լինի, բայց մարդիկ պատերազ չտեսնեն:
Operativ.am-ը շնորհավորում է սիրված դերասանին և մաղթում հաճելի անակնկալներով լի տարի: