Ջենիֆեր Էնիսթոնի երիտասարդ մնալու գաղտնիքը ջրի մեջ է (լուսանկար)
46-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը մինչև այժմ էլ գեղեցիկ ու երիտասարդ է, ինչպես մենք նրան առաջին անգամ տեսել ենք «Ընկերներ» ֆիլմում: Այս մասին գրում է Medikforum.ru-ն:
Նա այդպիսի արդյունքի է հասել շնորհիվ սնման իր ռեժիմի, դիետաների և կանոնավոր վարժությունների:
«Ես շատ ջուր եմ օգտագործում, ճիշտ եմ սնվում, վարժություններ եմ կատարում և հոգ եմ տանում իմ մաշկի մասին»,-ասել է Էնիսթոնը:
Նա խոստովանել է, որ դրանից բացի իր մոտ գենետիկ կապ կա երիտասարդ մնալու հետ։ Նրա հայրը 90 տարեկան հասակում անգամ կնճիռներ չի ունեցել: