Սահմանամերձ գյուղերի բնակիչները հերոսներ են. Կարգին Հայկո (լուսանկար)
Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Երեկ այցելեցինք սահմանամերձ երկու գյուղ՝ Բաղանիս և Ոսկեպար: Այնտեղ կազմակերպել էինք «Սիրո Գործակից» մեր նոր ֆիլմի անվճար ցուցադրումը: Հուսով եմ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք շնորհակալ ենք իրենց: Իրենք իրական հերոսներ են, որոնք ապրում են նույն երկրում ինչ մենք, բայց պատերազմի ողջ ծանրությունը վերցրել են իրենց ուսերին: խոնարհվում եմ!»: