Թինա Կանդելակին ամուսնացել է
Ամենայն հավանականությամբ, Թինա Կանդելակին երկրորդ անգամ ամուսնացել է: Օրերս Թինան Instagram-ի իր էջում ամուսնական մատանիով լուսանկարներ է հրապարակել: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:
Հետաքրքրական է այն, որ ընդամենը չորս օր առաջ Թինան ազատ կին էր: Այս մասին կարելի է դատել նրա՝ չորս օր առաջ հրապարակած լուսանկարներից:
Նման եզրակացության են նաև հանգել Թինայի երկրպագուները, ովքեր, տեսնելով նոր լուսանկարները, որտեղ երևում է ամուսնական մատանին, հարցրել են. «Ձեր մատին ամուսնական մատանի է, կարո՞ղ ենք Ձեզ շնորհավորել»:
Թե ով է դարձել Թինայի կողակիցը, դեռևս պարզ չէ: Ինքը՝ Թինան, գերադասում է լռել այդ մասին: