100.000 մարդ բախումների պատճառով լքել է Թուրքիան
Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ մոտ100.000 մարդ ստիպված է եղել լքել Թուրքիան, երկրի հարավ-արևելքում զինյալների և Քրդական աշխատավորական կուսակցության միջև շարունակվող բախումների պատճառով: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հակաահաբեկչական գործողություններում ներգրավված են10.000-ից ավելի զինվորական և ոստիկան: Փողոցներում շարունակվում են ինտենսիվ կրակոցներն ու ռազմական տեխնիկայի տեղափոխումը:
Վերջին 8 օրվա ընթացքում 168 քուրդ զինյալ և անվտանգության ծառայության 4 աշխատակից է զոհվել:
Զեկույցի համաձայն՝ 5 մարզում ընդհանուր առմամբ 1.3 մլն մարդ է բնակվում, որոնցից 100.000-ը լքել են իրենց բնակավայրերը: