Էրդողանի թշնամին ընկերացել է Մոսկվայի հետ
Չնայած Անկարայի առարկություններին, Թուրքիայի դեմոկրատական քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշն այցելել է Մոսկվա և հանդիպել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Քրդական գործոնը որոշիչ է դառնում թուրքական քաղաքականության մեջ:
Էթնիկական խմբերն անհանգստացնում են Թուրքիային, ուստի նա որոշել է ապավինել Իրաքի քրդերին, ովքեր կրկին խոսել են ինքնիշխանության հռչակման մասին:
«Ռուսաստանը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկիչների դեմ»,-ասել է Լավրովը:
Դեմիրթաշն իր հերթին ռուսական ռմբակոծիչները վերացնելու համար մեղադրել է Անկարային:
«Պետությունների միջև միշտ էլ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն դռները միշտ պետք է բաց պահել քաղաքական և դիվանագիտական հարցերի կարգավորման համար»,-ասել է նա: