Քիմ Քարդաշյանի որդու պատճառով Սենտ Ուեսթ ռեփերը խնդիրներ կունենա
Ռեփեր Քանյե Ուեսթի և հայազգի ռեալիթի շոու աստղ Քիմ Քարդաշյանի որդու անունը խանգարում է ռեփեր Սենտ Ուեսթի մասնագիտական գործունեությանը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Պարզվում է, Քիմը և Քանյեն առաջինը չեն, որ իրենց բալիկին «սուրբ» անուն են տվել: Նման անունով է հանդես գալիս Լինդոն Մակինտայրը, ով արդեն մի քանի տարի է, ինչ օգտագործում է «Սենտ Ուեսթ» մականունը:
Իր անվան մասին խոսելիս Ռեփերը նշել է, որ երաժշտական ուղին նման կեղծանվամբ ստեղծելը պատվիրված է:
«Իմ շնորհավորանքները Քանյեին ու Քիմին, շնորհակալ եմ, որ նման հիանալի անուն են տվել իրենց որդուն: Սե՛նթ Ուեստ, թող որ Աստված ժպտա քեզ: Միշտ քեզ կաջակցեմ: Եվ փորձիր չդառնալ ռեփեր»,- հայտնել է նա: