Աշխարհին հիմա խաղաղություն է անհրաժեշտ. Բեթթի
2015 թվականը հաղորդավարուհի, երգչուհի Բեթթիի համար բարեհաջող էր. նոր նախագծեր, երգեր: Բեթթին Operativ.am-ի թղթակիցի հետ զրույցում կիսվեց 2015 թվականի իր ձեռքբերումների, ամանորյա ամենատպավորիչ նվերի և սպասելիքների մասին:
Բեթթի, ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար 2015 թվականը: Ո՞րն էր Ձեր գլխավոր ձեռքբերումը:
2015 թվականն ինձ ավելի շատ ընկերներ տվեց: Ինձ համար նաև ձեռքբերում էր իմ կրիան՝ Զումիկը:
Իսկ ո՞րն է եղել ամենատպավորիչ նվերը, որի մասին կցանկանաք նշել:
Ամենից շատ տպավորվել է Ձմեռ պապայի նվիրած կարի մեքենան:
Ի՞նչ ակնկալիքներ և սպասելիքներ ունի Բեթթին՝ 2016 թվականից:
Հույս ունեմ, որ 2016 թվականին նոր հետաքրքիր նախագծերի մեկնարկ կտրվի:
Ձեր բարեմաղթանքը՝ Ձեր երկրպագուներին, ընկերներին, հարազատներին և հայությանը:
Մաղթում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, քանի որ հիմա դա շատ է անհրաժեշտ:
Operativ.am-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում հաջողություններ: