Ադրբեջանցի պաշտոնյան հիստերիկ կերպով Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին «դագաղներ» է խոստացել
Ադրբեջանցի պաշտոնյան մեկ օր անց հիստերիկ արձագանք է տվել՝ Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին «դագաղներ» խոստանալով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Վաղիֆ Դարյախլին ուշացած է արձագանքել՝ խոստանալով ամեն օր Լեռնային Ղարաբաղից Հայաստան զինվորների դագաղներ ուղարկել:
Պաշտոնյայի նյարդային արձագանքը պատասխանն էր նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե տարեսկզբից Ադրբեջանի ԶՈւ-ն կորցրել է ավելի քան 200 զինծառայող:
Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին կոչ էր արել իրերն իրենց անուններով կոչել և ուղիղ գրել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ոչ թե հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ են տեղի ունենում, այլ ռազմական գործողություններ: Իր հիստերիկ հայտարարություններով պաշտոնյան միայն հաստատել է բոլորին հայտնի փաստը, որը իրավիճակի լարումը սադրողն Ադրբեջանն է: