Թուրքիան պաշտոնապես հաստատել է Су-24-ի՝ նախապես ծրագրված ոչնչացումը. ՌԴ ՊՆ
ՌԴ Պաշտպանության փոխնախարար Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ թուրք պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, թե ռուսական ռազմդաօդային ուժերն ինչքան թռիչքներ են իրականացրել, կարելի է պաշտոնական հայտարարություն համարել Су-24-ի՝ նախապես ծրագրված ոչնչացման մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
Այս մասին Պաշտպանության փոխնախարարը հայտնել է բրիֆինգի ժամանակ:
Իր ելույթի ընթացքում Կոնաշենկովը հայտնել է, որ թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են Սիրիայում ռուսական ավիացիայի կատարած թռիչքների կոնկրետ թիվը:
«Նուման Կուրտուլմուշի այդ բառերը կարելի է Թուրքիայի պաշտոնական հայտարարություն համարել»,- հայտնել է նա: