Նաոմի Քեմբելը սայլակով է տեղաշարժվում (լուսանկարներ)
45-ամյա մոդել Նաոմի Քեմբելի՝ Սան Պաուլոյի օդանավակայանում արված լուսանկարները երկրպագուների ուշադրության կենտրոնում են հայտնվել: Այս մասին գրում է Super.ru-ն:
«Սև լուսանն» օդնավակայանում հաշմանդամների համար նախատեսված սայլակով է տեղաշարժվել, իսկ երբ իջել է սայլակից, նրան օգնության են շտապել մենեջերները:
Սևամորթ գեղեցկուհին չի կարողանում ինքնուրույն քայլել:
Նշենք, որ սայլակով է տեղաշարժվում նաև Միկի Ռուրկը: Երկրպագուները կասկածում են, որ Ռուրկը քաղցկեղ ունի: